Երեւանում ընթանում է հարկային բարեփոխումների թեմայով սեմինար-խորհրդակցություն

01.03.2013 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր ընթանում է «Հարկային ոլորտի բարեփոխումներ եւ աջակցություն բիզնեսի զարգացմանը» թեմայով սեմինար-խորհրդակցություն՝ պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կծանոթանան ՀՀ հարկային օրենսգրքում 2013թ. փոփոխություններին, կքննարկեն մի շարք հարցեր, որոնք առնչվում են, մասնավորապես, հարկային օրենսդրության փոփոխություններին, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման եւ վարկավորման խնդիրներին, սոցապահովության վճարներին, ինչպես նաեւ վերջիններիս ազդեցությանը փոքր եւ միջին բիզնեսի զարգացման վրա:

Միջոցառմանը մասնակցում են մասնավոր ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր կքննարկեն վերոհիշյալ վիճահարույց թեման:


Դիտում՝ 1558

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW