Առէկսիմբանկի հաճախորդների թիվը 2012-ին աճել է 20.6%-ով

22.02.2013 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012-ին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի հաճախորդների թիվն ավելացել է 20.6%-ով, որից ֆիզիկական անձիք` 21.2%-ով եւ իրավաբանական անձիք` 7.4%-ով:
 
Բանկի հաճախորդներ են հանդիսանում նավթամթերք եւ գազ ներկրող մի շարք խոշոր կազմակերպություններ, հյուրանոցային համալիրներ, խոշոր շինարարական, դեղագործական, ինչպես նաեւ մի շարք ներդրումային ընկերություններ, հայտնել են ընկերությունում:

Խոշոր հաճախորդների շարքում ընդգրկված են ՀայՌուսգազարդը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Ռուսալ-Արմենալը, «Էրեբունի Պլազա» բիզնես-կենտրոնը, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, Պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկական) համալսարանը եւ այլ ընկերություններ:

Դիտում՝ 2746

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW