Հաստատվել է ներմուծվող սննդամթերքի հսկողության մեթոդաբանությունը

21.02.2013 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել ՀՀ մասնակցությունն արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունում։

ՀՀ կառավարությունը այսօր նաեւ հաստատել է ՀՀ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը, որի նպատակն է ներկրվող բեռի վտանգի կանխումն ու նվազեցումը և սահմանային անցման կետերում հսկողության համապատասխան տեսակի ընտրությունը:

ՀՀ կառավարությունը հաստատել է նաեւ «2013-2015 թթ. բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցություն» ծրագիրը, որի իրականացման նպատակը միջազգային չափորոշիչներին համապատասխան կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման և տարածման կանխարգելման մեթոդական ուղեցույցներ ու վերապատրաստված մասնագետներ ունենալն է:

Դիտում՝ 1781

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW