ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կբանակցեն ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ

14.02.2013 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պայմանավորվել են բանակցություններ սկսել ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ, գրում է RBC Daily-ն:

Այդ քայլը հնարավորություն կտա աշխարհի առաջատար տնտեսություններին արագացնել իրենց աճը տարեկան շուրջ 0.5 տոկոսային կետով, ասվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի զեկույցում:

Ըստ վերլուծաբանների, ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծումը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ 1995 թվականին ԱՀԿ-ի ստեղծմանը հավասար իրադարձություն կդառնա:  Ըստ Բարոզուի, կողմերն երկխոսությունը կսկսեն այս տարվա ամռանը, իսկ բոլոր հարցերի կարգավորման համար մոտ երկու տարի կպահանջվի:

Ինչպես ցույց են տվել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համատեղ հաշվարկները, առեւտրի ծավալի աճը յուրաքանչյուր կողմի տնտեսություններին կբերի, համապատասխանաբար, լրացուցիչ 86 մլրդ դրամ եւ 65 մլրդ եվրո:

Դիտում՝ 2550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW