ՀԲ-ն Հայաստանին $45 մլն վարկ կտրամադրի

01.02.2013 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի շրջանակներում Հայաստանին $45 մլն վարկ կտրամադրի` համայնքային ճանապարհների վերականգնման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանում ՀԲ գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին այսօր ասել է, որ ծրագրի շրջանակներում վերանորոգվելու է 170 կմ ճանապարհներ: 73 կմ արդեն առանձնացված է, նախապատրաստական աշխատանքները սկսված են:

Ծրագրին կընդգրկի 31 համայնք՝ Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի մարզերում:

Ծրագրի տեւողությունը 4 տարի է, վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով փոփոխական տոկոսադրույքով, ունի 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան, արտոնյալ պայմաններից հետո տոկոսադրույքը կկազմի 0,75%:

Ժան Միշել Հափին նշել է, որ այս ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության նախաձեռնությունից: Կառավարությունն, իր հերթին, ծրագրի շրջանակներում կտրամադրի շուրջ $11 մլն:

Առաջիկա 4 ամիսների ընթացքում, մինչեւ ֆինանսական տարվա ավարտը, ՀԲ նախատեսում է իրականացնել Հայաստանում եւս 2 ծրագիր` առողջապահության եւ ոռոգման ոլորտներում:

Դիտում՝ 5152
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW