Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչը տուժել է պայթյունից

08.01.2013 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012թ. դեկտեմբերի 31-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի կառավարիչ Վարդան Սարդարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այդ մասին այսօր հաղորդել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Այժմ նա գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

«Տեղեկացնում ենք նաեւ, որ սույն միջադեպը որեւէ կերպ չէր կարող անդրադառնալ Ամերիաբանկի «Վանաձոր» մասնաճյուղի աշխատանքի վրա, քանզի միջադեպը տեղի է ունեցել մասնաճյուղի տարածքից դուրս: Ներկայումս մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը», - հայտնել են բանկում:

Դիտում՝ 2554

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW