Արարատբանկը $10 մլն ներգրավեց ResponsAbility Global Microfinance-ից

25.12.2012 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը ResponsAbility Global Microfinance Fund կազմակերպությունից ներգրավել է $10 մլն` Հայաստանում միկրո, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը խթանելու նպատակով:

Վարկային միջոցներից ֆինանսավորումը բիզնեսին տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 12-14 տոկոս տոկոսադրույքով: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն արտադրության, առեւտրի, ծառայությունների, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերը, հայտնել են բանկում:

ResponsAbility Social Investments AG ընկերությունը կառավարում է ավելի քան $1 մլրդ-ին հասնող ակտիվներ, սոցիալական ներդրումների ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկը:

Ընկերության գլխամասը գտնվում է Ցյուրիխում (Շվեյցարիա): Այն ֆինանսական գործունեություն է  ծավալում 75 զարգացող երկրների շուկաներում:

Դիտում՝ 6573

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW