Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ HSBC Bank plc-ը երկկողմանի վարկային համաձայնագիր են ստորագրել: Համաձայնագրի պայմանների համաձայն` ԵԱԶԲ-ին $ 40 մլն-ի վարկ կտրամադրվի:Միջոցները նախատեսված են նպատակային վարկային գծերի ֆինանսավորման համար, որոնք ԵԱԶԲ-ն բացում է իր մասնակից-երկրների ֆինանսական կառույցների համար` փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ծրագրերի, միկրոֆինանսավորման եւ էներգախնայողության, ինչպես նաեւ գյուղատնտեսական ոլորտի նախագծերի շրջանակներում: Tweet Դիտում՝ 2954