Յունիբանկը եւ «Զիգզագ»-ը հանդես են եկել տոնական առաջարկով

11.12.2012 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամանորի տոների կապակցությամբ Յունիբանկը «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում կարելի է ձեռք բերել կենցաղային տեխնիկա հետեւյալ պայմաններով.  կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%:

Վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Գնումներ կատարելիս՝ հաճախորդներին տրամադրվում են նաեւ 7-10% զեղչեր: Ակցիան կգործի մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը:

Վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:

«Dalma Garden Mall» առեւտրի կենտրոնում բացված «Զիգզագ Մեգասթոր»-ում Յունիբանկը տեղադրել է նաեւ պրոմո կետ` ապառիկը տեղում ձեւակերպելու  համար:

Դիտում՝ 3193
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW