Հայաստանի եվրոպական եւ եվրասիական ինտեգրման միջեւ երկընտրանքը կենսունակ չէ, կարծում է ԵԱԶԲ ղեկավարը

11.12.2012 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Որոշակի շրջանակների կողմից հորինված` Հայաստանի եվրոպական եւ եվրասիական ինտեգրման միջեւ երկընտրանքը մասնագիտական տեսանկյունից կենսունակ չէ, այսօր Երեւանում ասել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ (ԵԱԶԲ) Իգոր Ֆինոգենովը:  

Նրա խոսքով, գլոբալիզացիայի պայմաններում նման հարցադրումը “երկիրը փակուղու առջեւ է կանգնեցնում”, քանի որ իրականում նման երկընտրանք գոյություն չունի, եւ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը ԱՊՀ շրջանակներում սերտ տնտեսական ինտեգրումը չի բացառում:

Դիտում՝ 4899

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW