Յունիբանկը գործարկել է «Էքսպրես վարկ կանխիկով» նոր սպառողական վարկը

05.12.2012 | 18:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկը գործարկել է «Էքսպրես վարկ կանխիկով» նոր սպառողական վարկը, որը հաճախորդներին կտրամադրվի կանխիկ դրամով` բանկ դիմելու օրը:

Վարկը տրամադրվում է բացասական վարկային պատմություն չունեցող, 23-63 տարեկան ֆիզիկական անձանց: Վարկի ժամկետը կազմում է 24 ամիս, գումարը` 150 000-500 000 դրամ, տարեկան տոկոսադրույքը` 24%:

Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների եւ  տույժերի:

Վարկը կարելի է ձեւակերպել բանկի բոլոր 43 մասնաճյուղերում` ներկայացնելով անձնագիր եւ սոցիալական քարտ:

Դիտում՝ 8346

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW