Թ. Մանասերյան. Հայաստանը զարգանում է «կրիայի տեմպերով»

05.12.2012 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի տնտեսության զարգացումն ընթանում է «կրիայի տեմպերով», եւ այս ու հաջորդ տարի սպասվող, համապատասխանաբար, 5% եւ 7% տնտեսական աճը խիստ անբավարար է, այսօր ասել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» տնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

«Խիստ մտահոգիչ է գործազրկության մակարդակը, որն աննախադեպ է հատկապես երիտասարդության շրջանում՝ որոշ տարիքային խմբերում հասնելով ընդհուպ մինչեւ 60%-ի: Դա հանգեցնում է ուղեղների արտահոսքին եւ աղքատության աճին, եւ դրանից էլ ավելի ուժգնացող արտագաղթին, որոնք տագնապալի երեւույթներ են», - ասել է Թաթուլ Մանասերյանը:

Նրա համոզմամբ, առկա մարդկային, բնական, արտադրական եւ ֆինանսական ռեսուրսների ճիշտ օգտագործման շնորհիվ Հայաստանը «կարող է եւ պարտավոր է տնտեսության երկնիշ աճ ապահովել»:

«2012թ. ներդումային միջավայրը՝ խորհրդարանական եւ գալիք նախագահական ընտրություններով պայմանավորված, չպետք է շատ ակտիվ լիներ եւ արդյունքում տեսնում ենք, որ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարի նվազել շուրջ 40%-ով», - ասել է Թաթուլ Մանասերյանը, հույս հայտնելով, որ
2013թ. նախագահական ընտրություններից հետո ներդրողները Հայաստանում ավելի համարձակ կգործեն:

Գիտնականի համոզմամբ, երկրում մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ մղվող պայքարի արդյունքները տեսանելի չեն, եւ «միայն խոսքերը եւ ինչ-որ մեկին աշխատանքից հեռացնելը արդյունքներ չի տա»:

Դիտում՝ 1470
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW