ԱՐԱՐԱՏԲԱՆԿ. Բանկոմատից գողացված գումարը ապահովագրված էր

27.11.2012 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 26-ին, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բանկոմատի վրա կատարված հարձակման առիթով բանկը տեղեկացնում է, որ «բանկոմատը եւ բանկոմատում եղած  29.000.000 դրամը ապահովագրված են եղել ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների կողմից եւ սկսվել է վնասի փոխհատուցման գործընթացը»:

«Չնայած դրան, բանկը բարոյական վնաս է կրել, եւ իր մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ` միաժամանակ  հույս ունենալով,  որ տեղի ունեցածը  հնարավորինս արագ կբացահայտվի», - ասված է բանկի հաղորդագրության մեջ:



Դիտում՝ 2968

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW