Թալանվել են Արարատբանկի եւ Արդշինինվեստբանկի բանկոմատները

26.11.2012 | 19:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ժամը 10.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000  դրամ:

Ինչպես հայտնում է Ոստիկանության մամլո ծառայությունը, այսօր ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը եւ  հայտնել, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող  բանկոմատի սենյակի դուռը բացելով եւ բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ:

Դիտում՝ 5157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW