ՀՀ տնտեսական ակտիվությունը հոկտեմբերին շարունակել է դանդաղել

20.11.2012 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.2%-ով (հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմել էր 7,6%):
 
Հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 4,9%-ով, հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ս.թ. հունվար-հոկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 895 մլրդ 312 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 10%-ով:  

Առեւտրի շրջանառությունը հունվար-հոկտեմբերին աճել է 3,2%-ով (1 տրլն 640 մլրդ 211,2 մլն), ծառայությունների ծավալը` 11%-ով (789 մլրդ 042,6 մլն):

2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 8.2%-ով (727 մլրդ 481,5 մլն), 1,2% անկում է արձանագրվել շինարարության ոլորտում (315 մլրդ 086,7 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9,8%-ով եւ կազմել 6555,8 մլն կՎտ/ժ:

Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են, համապատասխանաբար, 2,4% եւ 6,3%-ով:

2012-ի հունվար-հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.1%-ով եւ կազմել 118 186 դրամ ($295):

2012-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $4 մլրդ 603,1 մլն կամ 1 տրլն 845.9 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,4%-ով:

Արտահանման ծավալը հունվար-հոկտեմբերին աճել է 7,3%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 467.7 մլրդ դրամ կամ $1 մլրդ 166 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2,1%-ով եւ կազմել 1 տրլն 378,2 մլրդ դրամ կամ $3 մլրդ 437.1 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 910,5 մլրդ դրամ (հունվար-սեպտեմբերի հետ համեմատ 118,2 մլրդ դրամի աճ) կամ $2 մլրդ 271,1 մլն:

Դիտում՝ 2056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW