Երեւան/Մեդիամաքս/. «Շախտյոր» ֆուտբոլային ակումբը եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունը հայտարարում են համատեղ մրցույթի մեկնարկի մասին, որի հաղթողը կմեկնի Դոնեցկ` դեկտեմբերի 5-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր»-«Յուվենթուս» հանդիպմանը:«Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ի առանցքային խաղացողներից է եւ կարելի է ասել, որ այսօր ողջ Հայաստանը երկրպագում է Դոնեցկի ակումբին: Շատ ուրախ եմ, որ «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը դրական արձագանք տվեց համատեղ մրցույթ անցկացնելու մեր առաջարկությանը», - ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը: Մրցույթի հաղթողը կստանա. • Երեւան-Մոսկվա-Դոնեցկ-Երեւան ավիատոմս; • Շախտյոր-Յուվենթուս հանդիպման տոմս (Դոնբաս-Արենա, դեկտեմբերի 5);• Տեղավորում «Վիկտորիա» հյուրանոցում (www.victoria.ua/ru/)` 2 գիշեր;• Էքսկուրսիա Դոնբաս-Արենա մարզադաշտում եւ կարճ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի եւ Շախտյորի թիմի ավագ Դարիո Սռնայի հետ: Մրցույթի պայմաններին ծանոթանալու համար հետեւեք այս հղմանը. http://www.mediamax.am/am/news/henrikh-mkhitaryan/6262/: Հաջողություն ենք մաղթում մրցույթի բոլոր մասնակիցներին: Tweet Դիտում՝ 3025