ԱՐՄԵՆԱԼ-ն ավելացրել է արտադրությունը եւ արտահանման ծավալները

12.11.2012 | 01:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2012 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը արտադրել է 19 543,8 տոննա արտադրանք, ինչը 4,9%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

ԱՐՄԵՆԱԼ-ը պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: Մաքսային ծառայության տվյալներով, այս տարվա 9 ամիսների ընթացքում ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 19 113,5 տոննա, որը 7,2%-ով գերազանցել է 2011 թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7 %, իսկ դեպի ԱՄՆ արտահանման մեջ հասել է 87%-ի:

Հայաստանի հարկային ծառայության տվյալներով, գործարանի մուտքերը պետբյուջե  2011 թ. 9 ամիսների ընթացքում ավելացել են 16,4%-ով:

ԱՐՄԵՆԱԼ-ում արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի միջին ամսական ցուցանիշն ընթացիկ տարում կազմել է 261,7 հազար դրամ:

Դիտում՝ 6062

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW