Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր կանխատեսել է կարտոֆիլի գնի հնարավոր թանկացում:Կարտոֆիլի գնի թանկացումը, բանախոսի փոխանցմամբ, կլինի ձմռան երկրորդ կեսին. «Խոշոր ֆերմերները պահեստավորում են կարտոֆիլը, իսկ վարկեր ունեցողներն՝ էժան գնով վաճառում այն: Կարծում եմ, մեկ կիլոգրամի գինը կհասնի 200 դրամի»:Ամփոփելով 2012 գյուղատնտեսական տարին` Հրաչ Բերբերյանն հաջող է համարել կորիզային պտղի բերքատվությունը: «Անցած տարվա համեմատ ծիրանի բերքի մոտ 40% աճ ունենք, դեղձը կրկնապատկվել է, խնձորը կայուն վիճակում է»,- ասել է նա:Նախորդ տարվա համեմատ գրեթե նույն բերքատվությունն ունեն բանջարաբոստանային կուլտուրաները, ցեցով պայմանավորված կա լոլիկի արտարդրության անկում: Արարատյան հարթավայրում եղել է կարտոֆիլի հաջող բերքատվություն, սակայն ցեցի պատճառով այն շուկային պիտանի չէ:Հ. Բերբերյանը նշել է, ոչ ցեցը ոչնչացնում է նաեւ սմբուկը, պղպեղը, լոլիկն ու ծխախոտը եւ կոչ արել պետբյուջեից միջոցներ տրամադրել ցեցի դեմ պայքարի համար. «Այլապես 3 տարի անց մենք չենք խոսի ծխախոտի, տոմատի, խավիարի արտադրության մասին»: Վնասված ու ցեցով վարակված ցանքատարածությունները վերականգնելու համար, ըստ բանախոսի, կպահանջվի երկու տարի: Մինչ այդ նշված տարածքներում հնարավոր է խթանել սոխի, սխտորի, ցորենի եւ եգիպտացորենի ցանքը:Հացազգիներից ցորենի դեպքում 2012-ին եղել է ցանքատարածությունների 7-10% աճ, սակայն ցորենի բերքատվությունը նվազել է: «Մեր ուսումնասիրություններով, ունենք մոտ 8000 հա ցորենի բերքատվության խնդիր, ինչը կապված է արտերկրից ներկրված սերմնացուի որակի, բնակլիմայական պայամնների հետ»,- ասել է Հրաչ Բերբերյանը: Tweet Դիտում՝ 1420