Հայրենական ապրանք արտադրողների միությունն առաջարկներ է ներկայացրել վարչապետին

31.10.2012 | 08:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրել է փոքր եւ  միջին բիզնեսի զարգացմանն ուղղված մի քանի նախագիծ:

Մասնավորապես, առաջարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամ եւ ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչեւ երեք տարով հետաձգելու արտոնությունը տարածել նմանատիպ բոլոր ծրագրերի վրա՝ անկախ ներմուծվող ապրանքների ծավալից: Նշվել է, որ դա կնպաստի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից սարքավորումների ներկրմանը եւ տեղական արտադրության զարգացմանը: 

Առաջարկվել է արդյունաբերության զարգացման ուղղությամբ 2013թ. բյուջեում կառավարության կողմից 300 մլն դրամ հատկացված գումարի շրջանակներում ստեղծել հիմնադրամ, որտեղ իրենց միջոցները կկենտրոնացնեն նաեւ հայրենական ապրանք արտադրողները, ինչը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների հետագա զարգացմանը:

Առաջարկվել է նաեւ մինչև 58,350 մլն դրամի տարեկան շրջանառության սահմաններում գործող ՓՄՁ-ների գործունեությունն առավել արդյունավետ ու դյուրին դարձնելու նպատակով սահմանել շրջանառության կամ պարզեցված հարկ՝ 3-3,5%-ի սահմաններում, ինչը, ըստ Սաֆարյանի, կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից եւ ավելորդ քաշքշուկից:

Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները գտնվում են գործադիրի քննարկման օրակարգում, դրաց վերաբերյալ ներկայումս կատարվում են ուսումնասիրություններ:

Դիտում՝ 1989
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW