ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր-դասընթաց անցկացրեց ավագ դպրոցի աշակերտների համար

16.10.2012 | 08:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն այսօր կրթաճանաչողական էքսկուրսիա էր կազմակերպել Երեւանի թիվ 114 ավագ դպրոցի աշակերտների համար:

Բանկի առավել խոշոր հաճախորդների սպասարկման ոլորտում մասնագիտացված «Մոսկվա» մասնաճյուղի աշխատակիցներն աշակերտների համար կազմակերպեցին մաստեր դասընթաց, ծանոթացրեցին բանկային հիմնական պրոդուկտներին եւ ծառայություններին, հաճախորդների սպասարկման որակի բարձրացման համար բանկի կողմից կիրառվող ժամանակակից մեթոդներին:

Աշակերտներին ցուցադրեցին, թե ինչպես են օգտվում պլաստիկ քարտերից, բանկոմատներից, POS տերմինալներից, դրամ ստուգող եւ հաշվիչ մեքենաներից եւ այլն: Դասընթացի ավարտին դպրոցականները հնարավորություն ունեցան շփվել մասնաճյուղի կառավարիչի հետ:

Դիտում՝ 2920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW