Գագիկ Մինասյան. 1 տարուց կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն

16.10.2012 | 04:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. 2013-ը կլինի առաջին հետճգնաժամային տարին, երբ աճ է նախատեսվում շինարարության ոլորտում, այսօր ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Մեկնաբանելով 2013թ. պետբյուջեի նախագիծը, որն այս ամիս կսկվի քննարկվել Ազգային ժողովում, Գագիկ Մինասյանն ասել է, որ նախագծով ակնկալվում է շինարարության՝ 2.3%, արդյունաբերության՝  9.5%, ծառայությունների՝ 6.5 եւ գյուղատնտեսության 4.5% աճ:

2013թ. պետբյուջեյի նախագծով նրա եկամտային մասը ընթացիկ տարվա հետ համեմատ կավելանա 13%-ով եւ կկազմի 1 տրլն 31 մլրդ դրամ, իսկ ծախսային մասը կաճի 10%-ով եւ կկազմի 1 տրլն 151 մլրդ դրամ:

Պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 2.6%, ինչը 2 տոկոսային կետով զիջում է 2012թ. պետբյուջեի դեֆիցիտին:

2013թ. պետբյուջեով ծրագրված է 6.2% տնտեսական աճ: Ընթացիկ տարվա տնտեսական աճի ցուցանիշն ակնկալվում է 7.1%-ի սահմաններում:

«Այս տարի սպասվող 7.1% աճի բազայի վրա հաջորդ տարի 6.2% տնտեսական աճի ապահովումը մեծ աշխատանքներ կպահանջի տնտեսության մրցունակության բարելավման ուղղությամբ, համոզված եմ՝ 2013-ի վերջին կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն», - ասել է Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով այս եւ հաջորդ տարվա գնաճային միջավայրին, Գագիկ Մինասյանն ասել է, որ ընթացիկ տարվա 8 ամիսների արդյունքում արձանագրված 2.5% գնաճը թույլ է տալիս կանխատեսել, որ անգամ սպասվող արտաքին գնաճային ճնշումների սրվելու դեպքում այս տարեվերջին գնաճը չի գերազանցի 4%-ը, իսկ հաջորդ տարի եւս սպասվում է զուսպ գնաճ՝ 4 +/- 1.5 տոկոսային կետի ԿԲ նպատակադրված սահմաններում:

Հայաստանի արտաքին պարտքը 2013-ի ավարտին կկազմի մոտ $4 մլրդ, ինչը շուրջ $200 մլն-ով գերազանցում է 2012թ. ավարտին սպասվող պարտքի մակարդակը: Գագիկ Մինասյանը նշել է, որ արտաքին պարտքը, սակայն, չի աճի ՀՆԱ նկատմամբ՝ շարունակելով կազմել համախառն ներքին արդյունքի 37%-ը:

«2013թ. պետբյուջեով նախատեսվում է արտաքին պարտքի սպասարկմանն ուղղել մոտ $200 մլն ավել գումար, սակայն բյուջեն բալանսավորված է, եւ արտաքին պարտքի սպասարկումն իր կատարման որեւէ խաթարումների չի բերի», - ասել է հանձնաժողովի նախագահը:

Դիտում՝ 1978
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW