Երեւան/Մեդիամաքս/. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը նախորեին վարպետության դաս է կազմակերպել հայաստանյան ապահովագրական շուկայի մասնակիցների համար:Այդ նպատակով «ՌԵՍՈ»-ի հրավերով Հայաստան էին ժամանել մայր ընկերության` ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի ուսուցման գծով տնօրեն, բիզնես-թրեյներ Իվան Ռիբկինը եւ զարգացման խորհրդատու Էդուարդ Պադարը:Հրավիրված մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ 2 վարպետության դաս: Առաջինը կազմակերպվեց ՌԵՍՈ ընկերության ավելի քան 150 առաջատար գործակալների եւ գործակալական խմբի ղեկավարների համար` Հայաստանի բոլոր մարզերից: Երկրորդ բաց դասին մասնակցեցին հայաստանյան ապահովագրական շուկայի ավելի քան 230 ներկայացուցիչներ, այդ թվում` ՀՀ ԿԲ աշխատակիցներ, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, գործակալներ:Հրավիրված մասնագետները ներկայացրեցին ոլորտում իրենց բազմամյա փորձը եւ կամավոր ապահովագրատեսակների առաջմղման բազմաթիվ արդյունավետ մեթոդներ, որոնք համալրված էին իրական փաստերի օրինակներով: Tweet Դիտում՝ 1831