Այս տարի Ռուսաստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կգերազանցի $1 մլրդ-ը

12.10.2012 | 04:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանից դեպի Հայաստան ներդրումների ծավալը կազմել է շուրջ $3 մլրդ:

Այսօր այս մասին ասել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը՝ պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին ռուսաստանյան ուղղակի ներդրումների ծավալների կրճատման մասին հարցին:

«Դեռ վաղ է արդյունքներն ամփոփել, տեսնենք, թե ինչպիսի վիճակագրություն կլինի տարվա վերջին, ներդրումային գործընթացն որոշակի դիսկրետություն ունի: Ներդրողները, որպես կանոն, մշակում են իրենց ֆինանսական ծրագրերը՝ հաշվի առնելով ռեսուրսների առավելագույն կոնցենտրացիան տարվա վերջին», - ասել է նա:

ՀՀ պետական վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան ուղղակի ներդրումների ծավալը առաջին կիսամյակում կրճատվել է ավելի քան 80%-ով:

Մաքսիմ Սոկոլովը հիշեցրել է, որ 2011թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել էր $1 մլրդ:

«Այս տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ 8 ամիսների ընթացքում մենք արդեն գերազանցել ենք $800 մլն-ի շեմը, այնպես որ, տարեվերջին կգերազանցենք անցած տարվա ցուցանիշը», - ասել է Մաքսիմ Սոկոլովը:
  
Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվել է երկարաժամկետ տնտեսական համագործակցության համաձայնագիր մինչեւ 2020 թվականը:
               
ՀՀ վարչապետ, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայաստանյան համանախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «այս փաստաթուղթը ներառում է երկու երկրների համագործակցության բոլոր ոլորտները»:

Դիտում՝ 4993
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW