Դեղերի շուկան ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում կլինի

11.10.2012 | 08:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի(ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր ասել է, որ դեղերի շուկան իրենց ուշադրության կենտրոնում է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՊԵԿ նախագահն այս մասին ասել է առողջապահության նախարարությունում ՀՀ վարչապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ:

«Այս դաշտը մեզ համար պետք է լինի կառավարելի եւ խիստ վերահսկողության ներքո»,- նշել է Գագիկ Խաչատրյանը: 

ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողական վարչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է, որ արձանագրվել են պետական միջոցների հաշվին կատարված 84,2 մլն դրամի չհիմնավորված գնումներ եւ 140 մլն դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:

Դիտում՝ 1874

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW