Անելիք Բանկի բաժնետերերի ցանկում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ

10.10.2012 | 01:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալում  CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվել  է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 10,05 %-ի:

«Դեռ 2009 թվականին CreditBank s.a.l-ը ձեռք բերելով  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 51%, դարձավ բանկի ռազմավարական եւ հիմնական բաժնետեր: Վերջին փոփոխությունները բաժնետերերի ցանկում, կարծում եմ, դրական կանդրադառնան բանկի հետագա զարգացման գործում, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծեն տարածել «ԱՆԵԼԻՔ» ապրանքանիշը ոչ միայն ԱՊՀ երկրներում, որտեղ այն այժմ ամենատարածված եւ ճանաչելի ֆինանսական ապրանքանիշերից մեկն է, այլեւ` Միջին Արևելքում»,-  նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:


Դիտում՝ 2169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW