Ֆիննախը հանրային քննարկման է ներկայացրել «Եկամտահարկի մասին» նոր օրենսդրական փաթեթը

25.09.2012 | 02:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված օրենսդրական փաթեթը:

Նշված պահանջը ենթադրում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ 2013թ. հունվարի 1-ից, գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված եւ վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն:

Վերջերս ֆինանսների եւ աշխատանքի եւ սոցիալան հարցերի նախարարները անդրադարձել են օրենքի առնչությամբ առաջացած մտահոգություններին:

Փաթեթով փոփոխություններ եւ լրացումներ են նախատեսվում ՀՀ  դատական եւ ընտրական օրենսգրքերում,  «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում,  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Վերահսկիչ պալատի մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին», «Դատախազության մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» օրենքներում:
 
Բոլոր շահագրգիռ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել ekamtayinpatet@minfin.am (եւս մեկ օրինակը` press@minfin.am ) էլեկտրոնային հասցեով մինչեւ ս.թ. հոկտեմբերի 9-ը:

Դիտում՝ 1685
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW