ԵԿԳ-ն էապես ավելացրել է վաճառքների ծավալը

07.09.2012 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարին` այն գնահատելով բավական հաջող:

«2011-2012 ֆինանսական տարում գրանցել ենք վաճառքի 33 տոկոս աճ, 30 տոկոսից ավել աճ է գրանցվել նաեւ արտահանման ծավալներում, ընդլայնվել է ԱրԱրԱտ-ի ներկայությունը տարբեր երկրներում»,- ասել է Արա Գրիգորյանը:

Ինչպես նշել է ԵԿԳ գործադիր տնօրենը, արտահանման ծավալների աճ է գրանցվել նաեւ նախորդ ֆինանսական տարվա առաջին երկու` հուլիս-օգոստոս ամիսների համեմատ: “Եթե 2011թ. հուլիս-օգոստոսին վաճառքը կազմել էր մոտ 240 000 լիտր, ապա այս տարվա համապատասխան ժամանակահատվածում այն հասել է 638 000 լիտրի», - ասել է Արա Գրիգորյանը:

ԵԿԳ գործադիր տնօրենի տեղակալ Իգոր Առաքելյանը, խոսելով արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին, ասել է. «Հաջողվել է պայմանագիր կնքել Չեխիա եւ Սլովակիա արտահանման մեկնարկի մասին, ընդհանուր առմամբ, վաճառքի աճ ենք ակնկալում Եվրոպայում»:

Արա Գրիգորյանը ԵԿԳ-ի համար կարեւոր իրադարձությունների շարքում նշել է Դվին կոնյակի վերաթողարկումը:

Դիտում՝ 2395
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW