Ջազզվեն եւ Burberry-ն հաշտվեցին

31.08.2012 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը հրաժարվել է «Ջազզվե» ՍՊԸ նկատմամբ հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման եւ այլ վնասների, ինչպես նաեւ դատական ծախսերի հատուցման բոլոր պահանջներից:

Այդ մասին այսօր հայտնել է«Ջազզվե» ընկերության շահերը պաշտպանող «AM» իրավաբանական ընկերությունը:

««Ջազզվե» ՍՊԸ-ն պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին», - հայտնել են «AM» ընկերությունում:

Մեծ Բրիտանիայում գրանցված «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը դեռեւս 2011թ. դիմել էր «Ջազզվե» ընկերությանը`պահանջելով դադարեցնել իրենց ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:

Դիտում՝ 3128
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW