Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ ACBA ON-Line ծառայության բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն բացել ընթացիկ հաշիվներ առանց բանկ այցելելու` ինտերնետի միջոցով: Մուտք գործելով ACBA On-Line ծառայության «Նոր հաշիվ» մաս` հաճախորդները կարող են բացել ընթացիկ հաշիվ հաշված րոպեների ընթաքում աշխարհի ցանկացած կետից:ACBA ON-Line ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց բանկ այցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` իրականացնել վարկի մարումներ, ձեւակերպել ավանդներ եւ այժմ նաեւ բացել ընթացիկ հաշիվներ:«Մոտ ապագայում ծառայությունը կհամալրվի նոր հնարավորություններով, որը եւս մեկ անգամ փաստում է բանկում հաճախորդների սպասարկման որակի անընդհատ բարելավման ձգտման մասին», - նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1725