Երեւան/Մեդիամաքս/. ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն է նշանակվել Տեոդորա Տիչերիչը, ով կանցնի աշխատանքի ս.թ սեպտեմբերի 3-ից: Տեոդորա Տիչերիչն ազգությամբ սերբ է եւ ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ եվրոպական մանրածախ առեւտրի ոլորտում:«Նոր շուկայում աշխատելը եւ մանրածախ առեւտրի հայեցակարգի համապատասխանեցումը տեղական սպառողների սպասումներին, միեւնույն ժամանակ եվրոպական մոտեցումների եւ առաջատար փորձի ներդրումը` միշտ էլ մարտահրավեր է: Այս տարիների ընթացքում ես աշխատել եմ Սերբիայում, Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, եւ հիմնականում, սննդի ոլորտում. արտադրություն, բաշխում, մանրածախ առեւտուր: Այս փորձը հնարավորություն է տալիս հասկանալ շուկայական եւ մշակութային տարբերությունները. սա շատ կարեւոր է, որպեսզի ճիշտ ղեկավարես բիզնեսը եւ շահույթ բերես: Անհրաժեշտ է հասկանալ սպառողների պահանջմունքները, որպեսզի կարողանաս բավարարես այն: Անհամբեր սպասում եմ այս հնարավորությանն ուսումնասիրելու հայկական շուկան: Ինձ համար պատիվ է ստանձնել ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրենի պաշտոնը»,- ասել է Տեոդորա Տիչերիչը: «Վստահ եմ, որ տիկին Տիչերիչը ընկերություն կբերի նոր ոգի, իսկ նրա պրոֆեսիոնալիզմը եւ մանրածախ առեւտրի ոլորտում նրա աշխատանքային փորձը կներդրվեն ընկերության զարգացմանը»,- նշել է տնօրենների խորհրդի նախագահ Գեւորգ Աֆանդյանը: Tweet Դիտում՝ 5893