ՎՏԲ-Հայաստանը եւ ԻՆԳՈ Արմենիան կմասսնակցեն Երեւանի կենտրոնի բարեկարգմանը

24.08.2012 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՎՏԲ-Հայաստան բանկը եւ ԻՆԳՈ Արմենիա ապահովագրական ընկերությունը կմասնակցեն մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան եւ Հանրապետության փողոցների միջեւ ընկած հատվածը կանաչապատելու եւ շատրվանները բարեկարգելու աշխատանքներին:

Այդ մասին այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ԻՆԳՈ Արմենիա ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանի ու ՎՏԲ-Հայաստան բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի հանդիպման ընթացքում:

«Մասնավոր կառույցների հետ արդյունավետ համագործակցության հաջողված օրինակներ մենք արդեն ունենք, ինչն, իսկապես, ողջունելի է: Մասնավորապես, ՎՏԲ- Հայաստան բանկի աջակցությամբ արդեն իսկ վերագործարկվել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա եւ Սարյան փողոցի միջնամասում գտնվող այգու շատրվանները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Նա քաղաքապետարանի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետին հանձնարարել է ընկերությունների ներկայացուցիչների եւ համապատասխան մասնագետների հետ համատեղ քննարկել առաջարկներն ու հաստատման ներկայացնել բարեկարգման վերջնական տարբերակը:


Դիտում՝ 2097

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW