Կոնվերս Բանկը մշակել է «Բարի Գալուստ» բանկային ծառայությունների փաթեթ

21.08.2012 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս Բանկը հատուկ փաթեթային առաջարկներ է մշակել այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ՀՀ բանկային համակարգ:

Փաթեթները ներառում են բանկային ամենակիրառական ծառայությունները եւ  մշակված են առավել հեշտացնելու եւ համակարգված դարձնելու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները:

Առաջարկը ներկայացված է «Հիմնական» եւ «Ընդլայնված» փաթեթների տեսքով:  «Հիմնական» փաթեթը ներառում է խնայողական հաշիվների, վճարային քարտերի եւ ինտերնետ բանկային ծառայության հասանելիություն՝ առավել մատչելի սակագներով:

«Ընդլայնված» փաթեթի դեպքում «Հիմնական» փաթեթի առաջարկին ավելանում են նաեւ հատուկ պայմաններով տրամադրվող ժամկետային ավանդները եւ անհատական պահատուփերը:

Փաթեթային առաջարկի ստեղծման հիմքում ընկած է հաճախորդի՝ բանկային ծառայություններից օգտվելու շրջանակի անընդհատ ընդլայնումը: Այն միտված է առավել մատչելի եւ հարմարավետ դարձնել հաճախորդների ֆինանսական գործարքները:

Կոնվերս Բանկը վստահ է, որ փաթեթ առաջարկը հետաքրքիր եւ շահավետ կլինի հատկապես սփյուռքահայերի համար:

Դիտում՝ 5886
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW