Ադրբեջանում էապես նվազել է դոլարիզացիայի մակարդակը

16.08.2012 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանում դոլարիզացիայի մակարդակը էապես նվազել է, ազգային արժույթով ավանդների տեսակարար կշիռը աճել է ավելի քան երկու անգամ:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին ասված է Ադրբեջանի Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: 

«Վերջին 20 տարիների ընթացքում կանխիկ փողերի շրջանառության կազմակերպման, կառավարման համակարգերի որակական մակարդակի բարձրացման եւ արդիականացման ոլորտներում շատ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվել», - ասվում է Ադրբեջանի ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 15-ին լրացավ Ադրբեջանի ազգային դրամի` մանաթի շրջանառության մեջ մտնելու 20 տարին: 2006 թվականի հունվարի 1-ից Ադրբեջանում իրականացվեց մանաթի դենոմինացիա (մեկ նոր մանաթը հավասարվեց 5000 մանաթի):

Դիտում՝ 3211

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW