Երեւան/Մեդիամաքս/. Պարենի համաշխարհային գները հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ 6% աճ են գրանցել եղանակի ուժեղ տատանումների պատճառով, հայտնում է ՄԱԿ-ի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):Ըստ կազմակերպության, վատ բերքի հիմնական պատճառներն են Բրազիլիայում վաղաժամ անձրեւները եւ երաշտը Ռուսաստանում ու ԱՄՆ-ում:Ըստ FAO-ի, հացահատիկի գները հուլիսին աճել են 17%-ով, շաքարինը՝ 12%-ով, եգիպտացորենինը՝ 33%-ով: Նման զարգացումները FAO-ի մոտ 2007-2008թթ. պարենային ճգնաժամի կրկնման մտավախություն են առաջացրել:«Հավանական է, որ իրավիճակը զարգանա 2007-2008թթ. սցենարով: Ակնկալում ենք, որ այս անգամ կառավարությունները չեն միջամտի շուկաներին տարատեսակ սահմանափակումներով, բայց եթե դա կրկնվի, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է FAO-ի ավագ տնտեսագետ Աբդոլռեզա Աբասիանը: Tweet Դիտում՝ 2592