Շվեյցարիան կորցնում է «հարկային դրախտի» կարգավիճակը

07.08.2012 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՄՆ արդարադատության նախարարությունը հերթական հայտն է ուղարկել Շվեյցարիա ամերիկացի հաճախորդների հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար` փորձելով բացահայտել հարկերի վճարումից խուսափող քաղաքացիներին: 

Շվեյցարացի բանկիրները զգուշացնում են, որ ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հարկատուների անդադար ճնշումը մոտակա ժամանակներս լուրջ բացասական հետեւանքների է հանգեցնելու երկրի ողջ բանկային հատվածի համար, որն արդեն իսկ բախվել է արտասահմանցի հաճախորդների արտահոսքին, այսօր գրում է РБК Daily-ն:

Cap Gemini-ի փոխնախագահ Հերբերտ Հենսլեի հաշվարկներով, Արեւմտյան Եվրոպայի բնակիչները կարող են շուտով իրենց շվեյցարական հաշիվներից շուրջ 15% միջոցներ հանել, այսինքն` շուրջ $140 մլրդ դոլար:

Vontobel Holding-ի գլխավոր տնօրեն Զենո Շտաուբի կարծիքով, մոտակա հինգ տարիների ընթացքում Շվեյցարիայի յուրաքանչյուր երրորդ բանկը կարող է դադարեցնել իր գոյությունը, այսինքն` ավելի քան 100 վարկային կազմակերպություն: Վերջին տարվա ընթացքում միանգամից 9 արտասահմանյան բանկեր լքել են երկիրը:

Նշենք, որ 2012թ. հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստում Շվեյցարիան ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնք Հայաստանի կողմից դիտարկվելու են որպես օֆշորային: Դա նշանակում է, որ հայաստանյան իշխանություններից եւս հայտեր կլինեն շվեյցարական բանկերին:

Դիտում՝ 3286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW