Կնքվել է մետրոյի վերակառուցման եւ վերազինման պայմանագիրը

03.08.2012 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը, ՀՀ ֆինանսների նախարարությունը եւ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն  Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ պայմանագիր են կնքել մայրաքաղաքի մետրոյի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար 5 մլն եվրո տրամադրելու վերաբերյալ:

Բացի ՎԶԵԲ-ի 5 մլն եվրո վարկից, ծրագիրը կհամաֆինանսավորվի նաեւ Եվրոպական ներդրումային բանկի կողմից (5 մլն եվրո) եւ նույն չափ գումարով ԵՄ ներդրումային դրամաշնորհով:

Պայմանագրի ստորագրումը նախատեսում է մետրոյի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը: Ծրագրի առաջին փուլը 2010 թ-ին ֆինանսավորվել է ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի եւ ԵՄ-ի կողմից ընդհանուր 15 մլն եվրոյի չափով ` մետրոյի կայունությունը, էներգաարդյունավետությունը եւ անվտանգությունը բարելավելու նպատակով:

Անդրադառնալով մետրոյի վերականգնման ծրագրին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է.

«Երեւանի մետրոպոլիտենը գտնվում է քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շատ ենք կարեւորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում»:

Ծրագրի երկրորդ փուլի հիմնական շեշտը կդրվի մետրոյի թունելներում ջրահեռացման խնդրի լուծման վրա, միաժամանակ ապահովելով էլեկտրաէներգիայի էական խնայողություն: Ծրագրի կարեւոր բաղադրիչ է նաեւ շարժակազմերի արդիականացումը:

Դիտում՝ 2220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW