ԵԱԶԲ-ի պատվիրակությունը այցելել է Երեւան

30.07.2012 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) պատվիրակությունը` վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ անցյալ շաբաթ այցելել է Երեւան:  

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ԵԱԶԲ մամուլի ծառայությունում, այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ՀՀ ֆինանսների ու տրանսպորտի եւ կապի նախարարների, էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարությունների, Զարգացման Ասիական եւ Համաշխարհային բանկերի ներկայացուցիչների հետ: 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի կառավարության եւ ԵվրԱզԷս Հակաճգնաժամային հիմնադրամի միջեւ ներդրումային համագործակցության  հեռանակարները եւ հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ներդրումային նախագծերի համատեղ իրականացումն այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Դիտում՝ 5317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW