Ամերիաբանկը կենտրոնանում է արտահանման ֆինանսավորման վրա

20.07.2012 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  Ամերիաբանկը տարվա ընթացքում շեշտադրելու է սննդի արդյունաբերության, արտահանման ուղղված ոլորտների եւ էներգետիկայի ֆինանսավորումը, այսօր Երեւանում ասել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ բանկին հաջողվում է իրագործել այս տարվա՝ փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման աճի իր ռազմավարությունը, ինչպես նաեւ առեւտրի ֆինանսավորման ընդլայնումը: Տիգրան Ջրբաշյանի հավաստմամբ, Ամերիաբանկն ունի Հայաստանում առեւտրի ֆինանսավորման ամենամեծ պորտֆելը եւ այս տարի աճեցրել է այն եւս $60 մլն-ով, ինչպես նաեւ առաջին տեղում է նաեւ կորպորատիվ վարկավորման ծավալներով, որոնք առաջին կիսամյակում կազմել են 29 մլրդ դրամ (պորտֆելը՝ 127 մլրդ դրամ):

Ամերիաբանկի ակտիվները 2012թ. առաջին կիսամյակում տարեսկզբից աճել են շուրջ 10%-ով, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ մոտ 25%-ով եւ կազմել 221,8 մլրդ դրամ:

Ներկայացնելով առաջին կիսամյակում բանկի գործունեության արդյունքները, բանկի ֆինանսական տնօրեն Գեւորգ Թառումյանն ասել է, որ առաջին կիսամյակում Ամերիաբանկի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 58%-ով (2 503,7 մլն դրամ):

Գեւորգ Թառումյանը տեղեկացրել է նաեւ, որ բանկի վարկային ներդրումները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել են 32%-ով, իսկ տարեսկզբից՝ 13%-ով (151,8 մլրդ); հաճախորդներից ներգրավված միջոցները տարեկան կտրվածքով աճել են 27%-ով, իսկ տարեսկզբի հետ համեմատ՝ 15%-ով (104,9 մլրդ):

Դիտում՝ 2273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW