Երեւան: Մեդիամաքս: Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի քանի օրինագծերին, որոնք ուղղված են արտոնագրման գործընթացի հեշտացմանը: Մասնավորապես, կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին ։ Հավանության է արժանացել «Արտոնագրային վճարների մասին» եւ եւս երկու օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի կարգավորման առարկան նշված օրենքով սահմանված հարկման մոտեցումներն են` կապված դրույքաչափի, վճարման պարբերականության հետ։ «Այս երկու նախագծով մենք էապես թեթեւացնում ենք բեռը եւ ավելի հարմարավետ պայմաններ ենք ստեղծում մեր քաղաքացիների համար։ Եթե Ազգային ժողովի մեր գործընկերներն առարկություն չունենան այս օրենքների նախագծերի վերաբերյալ, այդ դեպքում մենք դրանք կընդգրկենք արտահերթ նիստի օրակարգում», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 1350