Ամերիաբանկը առաջարկում է նոր ավանդային ակցիա` «Կատարյալ» ավանդ
30.05.2012 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկը մինչեւ սույն թվականի օգոստոսի 15-ը առաջարկում է նոր ակցիա` «Կատարյալ» ավանդ: Այս մասին այսօր հայտնել են Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եւ մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը:
«Փորձել ենք կանխատեսել այն հիմնական առավելությունները, որոնք հաճախորդները փնտրում են ավանդային ծառայությունների առումով, եւ փաթեթավորել 4 հիմնական առավելությունները մի ավանդատեսակում»,- ասել է Արման Բարսեղյանը:
«Կատարյալ» ավանդը ենթադրում է հետեւյալ չորս հիմանական կետերը.
Յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է մեկ օր ավել, ինչը նշանակում է ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարների հաշվում լրացուցիչ 12 օրվա համար եւս:
Ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկոսագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին:
Ավանդը 100%-ով ապահովագրվում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԻ կողմից:
Լրացուցիչ հնարավորություն. Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել «Կատարյալ» ավանդից: Երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, հնարավոր է գործող ավանդն երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` չկորցնելով նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:
«Մենք ուզում ենք լինել այն ֆինանսական հաստատությունը, որն իր հաճախորդներին ավելին իրագործելու ազատության հնարավորություն կտա»,- ասել է Տիգրան Ջրբաշյանը:
Նա նշել է, որ արդյունքների մասին կխոսեն աշնանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: