Մասնակցեք մրցույթին եւ շահեք ստաժավորում Ռոսգոսստրախի Մոսկվայի գրասենյակում

24.05.2012 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ռոսգոսստրախ Արմենիա-ն ռեֆերատների մրցույթ է հայտարարել բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ապահովագրությամբ հետաքրքրված ուսանողների համար: Գլխավոր մրցանակն է` ստաժավորում Ռոսգոսստրախ ընկերությունում, Մոսկվայում:

Ռեֆերատների մրցույթի առաջին փուլը մեկնարկում է մայիսի 24-ին: Մրցույթին մասնակցելու համար բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների բարձր կուրսերի (3-րդ կուրս եւ բարձր) ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան հայտ: Մասնակիցներին առաջարկվում է գրել ռեֆերատ սահմանված հինգ թեմայից մեկի վերաբերյալ: Մրցույթի արդյունքների հիման վրա ընտրվելու են հինգ լավագույն աշխատանքներ: Հաղթող ուսանողներին շնորհվելու են պատվոգրեր եւ դրամական մրցանակներ՝ յուրաքանչյուրին 100,000 դրամ: Գիտական ղեկավարի դերում հանդես եկած դասախոսների համար նախատեսված են հատուկ մրցանակներ, հայտնել են ընկերությունում:

Երկրորդ փուլի առաջին հատվածում Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության մասնագետները կանցկացնեն դասընթաց «Ապահովագրական պրոդուկտների մշակում» թեմայով: Երկրորդ էտապը ենթադրում է անհատական ապահովագրական պրոդուկտի մշակում:  Մրցույթի գլխավոր մրցանակը՝ եռօրյա այց Մոսկվա, որը նախատեսում է ստաժավորում եւ թրենինգ Ռոսգոսստրախ ընկերությունում եւ մասնակցություն Մոսկվայի լավագույն բուհերից մեկի ապահովագրության դասընթացներին: Երեք լավագույն աշխատանքի հեղինակները կստանան դրամական մրցանակ. առաջին տեղ՝ 300,000 դրամ, երկրորդ տեղ՝ 200,000 դրամ, երրորդ տեղ՝ 100,000 դրամ:

«Եթե մեր նախագիծը նույնիսկ մեկ ուսանողին կօգնի փոխել իր վերաբերմունքը կյանքին, կներշնչի հավատք գիտելիքների ուժի, սեփական ուժերի նկատմամբ, ապա  մենք կհամարենք մեր նախագիծը հաջողված: Մենք բոլորս պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի կրթված եւ խելացի մարդիկ չլքեն երկիրը, այդ դեպքում կարելի է հանգիստ լինել ապագայի համար», - նշել է Ռոսգոսստրախ Արմենիա-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

Մրցույթի  մանրամասներին կարելի է ծանոթանալ www.rgs.am կայքում կամ զանգահարելով 59-10-10 հեռախոսահամարով:

Դիտում՝ 5518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW