Հստակեցվել է ԵՄ մոտեցումը սանիտարական ստանդարտներին եւ սննդի անվտանգությանը

21.05.2012 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԵՄ խորհրդատվական խումբը Հայաստանի գյուղատնտեսության նախարարության եւ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ այսօր սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ սեմինար է անցկացրել:

Ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 2011թ-ի նոյեմբերի 17-ին:

Սեմինարին ներկայացվել են նոր հաստատված Սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը, հստակեցվել է ԵՄ մոտեցումը սանիտարական եւ բուսասանիտարական ստանդարտներին եւ սննդի անվտանգությանը, վերլուծել նոր ռազմավարության ազդեցությունը սննդամթերքի արտադրության, սննդամթերքի վերամշակման, ներքին սպառման եւ երրորդ երկրներ, այդ թվում` ԵՄ արտահանման գործընթացի վրա:

Սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը նախատեսում են համապատասխանեցնել Հայաստանի սննդամթերքի համակարգը ԵՄ համապատասխան օրենսդրական եւ ինստիտուցիոնալ պահանջներին:

Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկացան սանիտարական եւ բուսասանիտարական ոլորտի վերջին օրենսդրական փոփոխությունների եւ սննդամթերքի անվտանգության վրա վերջիններիս ազդեցության մասին:



Դիտում՝ 1724

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW