Երեւան: Մեդիամաքս: 2012թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7,2%-ով: Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011-ի նույն ամսվա համեմատ ավելացել է 7,5%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում:Ս.թ. հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 317 մլրդ 424.9 մլն դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15,3%-ով: Առեւտրի շրջանառությունը հունվար-ապրիլին աճել է 0,9%-ով (534 մլրդ 840,2 մլն), ծառայությունների ծավալը` 10.1%-ով (284 մլրդ 828,1 մլն):2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը աճել է 1.1%-ով (103 մլրդ 903,3 մլն), 5,2% նվազում է արձանագրվել շինարարության ոլորտում (61 մլրդ 364,2 մլն): Էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 13,3%-ով եւ կազմել 2755,2 մլն կՎտ/ժ:Սպառողական եւ արդյունաբերական արտադրանքի գները 2011թ. հունվար-ապրիլի համեմատ աճել են, համապատասխանաբար, 3% եւ 6,2%-ով:2012-ի հունվար-ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.3%-ով եւ կազմել 115 193 դրամ ($295.8):2012-ի հունվար-ապրիլին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $1 մլրդ 751,4 մլն կամ 681.6 մլրդ դրամ` 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 10,8%-ով:Արտահանման ծավալը հունվար-ապրիլին աճել է 17.8%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 171 մլրդ դրամ կամ $439,5 մլն: Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 8,7%-ով եւ կազմել 510,6 մլրդ դրամ կամ $1 մլրդ 311.9 մլն: ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2012-ի հունվար-ապրիլին կազմել է 339,6 մլրդ դրամ կամ $872,4 մլն: Tweet Դիտում՝ 3768