Է. Էռնեկյանին կշնորհվի «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակը

05.05.2012 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է համանուն անունը կրող մրցանակի դափնեկիր:

Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից:

Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում:

Արգենտինայի Առեւտրի պալատը Էդուարդո Էռնեկյանի թեկնածությունը  առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ եւ ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլեւ ամբողջ աշխարհում:

Էդուարդո էռնեկյանը ծնվել է 1932 թվականին: Նա Կորպորասիոն Ամերիկայի նախագահն է: Կարիերան սկսել է տեքստիլ արդյունաբերությունից, այնուհետեւ մուտք է գործել հաղորդակցության ոլորտ` ստեղծելով Արգենտինայի առաջին բազմաճյուղ մեդիա ընկերությունը:

1998թ. Կորպորասիոն Ամերիկան ընդլայնել է իր համաշխարհային գործունեությունը` ներդրումներ կատարելով ծառայությունների, արտադրության եւ ենթակառուցվածքների տարբեր ոլորտներում.

Ընկերությունը ստանձնել է 51 օդանավակայանային համալիրների կոնցեսիոն կառավարումը, որոնցից 35-ը` Արգենտինայում: 

Ներկայումս Էդուարդո Էռնեկյանը նախաձեռնել է բացառիկ կարեւորություն ունեցող  «Ակոնկագուա» բիօվկիանոսային միջանցք» նախագծի իրականացումը, որով նախատեսվում է տրանսպորտային թունելի կառուցում Անդյան լեռնաշղթայի միջով: Այն ուղիղ կապով Արգենտինան կմիացնի Չիլիին, իսկ Ատլանտյան օվկիանոսը` Խաղաղ օվկիանոսին:

Դիտում՝ 2837
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW