Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների իններորդ լիագումար նիստը: Կողմերը արձանագրել են, որ մինչ օրս բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 24 գլուխներ:Բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի հիմնական նպատակների եւ սկզբունքների, ինչպես նաեւ քաղաքական երկխոսության, արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ արդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:Լիագումար նիստին հաջորդել է Ասոցացման համաձայնագրի խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպումը: Նախատեսվում է, որ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին Երեւանում:Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Tweet Դիտում՝ 2057