Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է «Առեւտրային հիփոթեք»

23.04.2012 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկը բիզնեսի զարգացման նպատակով անշարժ գույք ձեռքբերելու ցանկություն ունեցող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկում է նոր վարկատեսակ` «Առեւտրային հիփոթեք»:
 
Վարկը տրամադրվում է մինչեւ 10 տարի մարման ժամկետով, մինչեւ 200 մլն ՀՀ դրամ գումարին համարժեք արտարժույթով, տարեկան 12-17% տոկոսադրույքով, հայտնել են բանկում:

Վարկ/գրավի առավելագույն հարաբերակցությունը` 70%, կանխավճարի չափն անշարժ գույքի արժեքի նվազագույնը 30%-ի չափով: Լրացուցիչ գրավի առկայության դեպքում կանխավճար չի պահանջվում:

Դիտում՝ 2844

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW