Վարչապետ. Բյուջետային մուտքերի ծրագիրը գերակատարվել է

05.04.2012 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկայացրել է 2012թ. I եռամսյակի բյուջետային հավաքագրման արդյունքները եւ ասել, որ “հարկային եւ մաքսային հավաքագրման, ինչպես նաեւ սոցիալական ապահովության վճարների ծրագիրն ամբողջությամբ կատարել եւ նույնիսկ` գերակատարել ենք”։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարչապետը հիշեցրել է, որ հարկային եկամուտների խնդիրը 2011 թվականին բուռն քննարկման առարկա էր, եւ մտահոգություն կար բյուջեի կատարման հետ կապված:

Վարչապետի խոսքով, հավաքվել է 177 մլրդ դրամ, ինչը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 7 մլրդ 570 մլն դրամով։
 
“Ծրագիրն ամբողջությամբ կատարվում է, եւ համոզված եմ, որ այս տեմպը մինչեւ տարեվերջ կպահպանենք”,- նշել է Տիգրան Սարգսյանը։

Դիտում՝ 5304

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW