Երեւանում է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը

27.03.2012 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վարկային գործառնությունների բաժանմունքի ղեկավար Ֆիլիպ Սզիմչակի գլխավորությամբ: 

Քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների բարեփոխման համալիր ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկել են նաեւ առաջիկայում Երեւանում Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ԵՄ այլ հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային համաժողովի կազմակերպման հարցը:

Դիտում՝ 2044

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW