ՍԹԱՐ-ում մեկնարկել «Քո կարծիքը» ինտերակտիվ նախագիծը

23.03.2011 | 00:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 9-ին ՍԹԱՐ առեւտրային ցանցը գործարկեց նոր ինտերակտիվ նախագիծ` «Քո կարծիքը», որի նպատակն է հաճախորդների հետ անկեղծ երկխոսությունը եւ կարծիքների արտահայտումը: «Մեզ համար սա հրաշալի հնարավորություն է էլ ավելի մոտենալ մեր հաճախորդներին, լսել նրանց կարծիքը, հասկանալ նրանց պահանջները, բացահայտել առկա խնդիրները, ինչպես նաեւ գտնել դրանց լուծման լավագույն ուղիները»,- ասել է է ՍԹԱՐ առեւտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ.Հարությունյանը: Նախագիծը կընթանա մի քանի փուլով: Յուրաքանչյուր փուլում կընտրվի որեւէ ակտուալ հարց եւ կդրվի քննարկման: Հաճախորդների հետ երկխոսությունը կընթանա առցանց` Facebook եւ Twitter սոցիալական ցանցերում ՍԹԱՐ-ի պաշտոնական էջում, իսկ ընկերության կողմից որպես զրուցակից հանդես կգա ղեկավարներից մեկը` կախված քննարկվող թեմայից: Նախագծի շրջանակում ցանցի հաճախորդները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքը ընկերության պաշտոնական կայքէջում` www.star.am, ինչպես նաեւ խանութներում, ուր տեղադրված են հատուկ գրատախտակներ եւ հարցաթերթիկներ:

Դիտում՝ 4073
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW