Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ն այսօր գործարկել է նոր հատուկ նախագիծ` “Երեւան. XX դար”: Այն հասանելի է այս հղումով` http://www.mediamax.am/am/specialprojects/yerevan-XX-century/: Նախագծի “գլխավոր հերոսներն” են լինելու ոչ միայն շենքերը, այլեւ մարդիկ եւ տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները: Նախ եւ առաջ, մենք փորձելու ենք ներկայացնել քաղաքի միջավայրը` համալիր մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր “հերոսին”: Դա արվելու է լուսանկարների, տեսանյութերի, “հին երեւանցիների” հիշողությունների միջոցով:Նախագծի առաջին հերոսը Փակ Շուկան է: Հաջորդ շաբաթ կներկայացվի Կարապի լիճը:Նախագծին աջակցում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:Նախագծի գլխավոր գործընկերն է ԱրմենՏել ընկերությունը:Նախագծի պաշտոնական գործընկերներն են`- Հայաստանի ազգային արխիվը,- Երեւանի պատմության թանգարանը,- ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը,- Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը,- “Երեւաննախագիծ” ՓԲԸ-ն,- Հայաստանի ճարտարապետների միությունը,- Հեռուստաֆիլմերի “Երեւան” ստուդիան,- Ազգային կինոկենտրոնը;- Ազգային գրադարանը: Tweet Դիտում՝ 3082